ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալլահ ալ-Մուալիմը պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև արաբական երկրների և Թուրքիայի հարաբերություններին...
"Մեր թուրք եղբայրները պետք է հասկանան,որ ժամանակրները,երբ նրանք միջամտում էին արաբական երկրների ներքին գործերին վաղուց անցել են...Եթե Թուրքիան կառուցողական դեր է խաղում,ապա մենք դա ողջունում ենք,բայց ռազմաբազաների տեղակայումը ապակառուցողական են և լուրջ կվնասեն Թուրքիայի հեղինակությանը արաբական աշխարհում...",-ասել է ալ-Մուլիմը,հաղորդում է Daily Mail-ը...
Սա Էր Ռիադի առաջին և բացահայտ դեմարշն է և նախազգուշացումը Անկարային,որը Քաթարի շուրջ արդեն երկու ամիս է ձգձգվող ճգանածամի ընթացքում փորձում է ամրապնդել իր դիրքերը Արաբական թերակղզում՝ռազմաբազա տեղակայել Քաթարում,որը և մեծ բացասական գնահատականի է արժանացել Էր Ռիադում,Աբու Դաբիում,Մանամայում և Կահիրեում...
Թուրքիայի փորձերն ամրապնդվել արաբական երկրներում և ստանձնել մահմեդական աշխարհի օմբուդսմենի դերը պատահական չեն...Թուրքիայի բռնապետ Էրդողանն առաջնորդվում է նեոօսմանիզմի և նեոպանթյուրքիզմի քաղաքականությամբ,որը նախ և առաջ նախատեսում է վերականգնել Թուրքիայի ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարախքներում... Թուրքիան մինչ այդ էլ բավական ակտիվ էր Արցախյան,Չեչենական,Բոսնիական և Կոսովոյի ճգնաժամերի ժամանակ,սակայն Անկարայի նկրտումները բացահայտ և ավելի ագրեսիվ բնույթ ստացան 2003 թ-ից հետո,երբ Թուրքիայի վարչապետ դարձավ Ռեջեփ Էրդողանը...
2010 թ-ի մայիսի 30-31-ի դեպքերը,երբ Անկարան փորձում էր "Մավի Մարմարա" նավով օգնություն հասցնել Գազա,որը շրջափակված էր Իսրայելի կողմից հանգեցրեց նրան,որ Անկարայի և Թել Ավիվի հարաբերությունները 5 տարով գրեթե դադարել էին...2011 թ-ի մարտից Էրդողանը բավական ակտիվ ներգրավվեց նաև նախկին Օսմանյա կայսրության մաս կազմող Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ՝փորձ կատարելով գրավել որքան հնարավոր է շատ տարածքներ,այդ թվում նաև Հալեպը,որն, ի դեպ,ավարտվեց անհաջողությամբ
Եգիպտական "արաբական գարնան" ժամանակ Անկարան բացահայտ միջամտում էր Կահինեի ներքին գործերին՝ պաշտպանելով ահաբեկչական "Մահմեդական եղբայրներ" կազմակերպությանը և նրա առաջնորդ Մուհամեդ Մուրսիին,ով 2012 թ-ի ամռանն ընտրվեց նաև Եգիպտոսի նախագահ...2013 թ-ի հուլիսի 3-ին Մուրսիին իշխանությունից զրկելուց հետո,Էրդողանը քննադատեց Եգիպտոսի նոր իշխանություններին,որի պատճառով թուրք-եգիպտական հարաբերությունները բավական սառեցին,իսկ Կահիրեն էլ նախազգուշացրեց Անկարային,որ չփորձի միջամտել երկրի ներքին գործերին...
2016 թ-ի ապրիլի սկզբին հենց Անկարայի հովանավորությամբ ևս Ադրբեջանը սանձաազերծեց կարճատև պատերազմ Արցախում..
Քաթարի շուրջ ճգնաժամը,որը սկսվեց այս տարվա հունիսի 5-ին ևս օգտագործվեց Անկարայի կողմից էլ ավելի ուժեղավնելու իր դիքրերն արդեն Պարսից ծոցի տարածաշրջանում և Արաբական թերակղզում,որոնք նախկինում ևս եղել են Օսմանյան կայրության մաս...Սակայն այստեղ կենացները շատ թանկ են,որ տարածաշրջանի երկրները և կոնկրտետ Սաուդյան Արաբիան,որը փորձում է արաբական աշխարհի հեգեմոնի դերը ստանձնել և վերահսկել արաբական երկրների նավթային առևտուրը,թույլ տա,որ Անկարան ակտիվանա աշխարհի ամենահարուստ երկրներից մեկում՝Քաթարում...
Սաուդացիները բավական երկար չէին արձագանքում Անկարայի նկրտումներին...Սակայն այն ինչ ունի սկիզբ,ունի և վերջ...Էր Ռիադի համբերությունը սպառվում է...ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի բավական կոշտ արձագանքը կարելի է համարել որպես նախազգուշացում...
Իրականում,Թուրքիայի կողմից Քաթարում ռազմաբազա բացելու և այնտեղ 200-250 զինորական տեղակայելը ավելի շատ քարոզչական,հոգեբականան և դիվանագիտական նշանակություն ունի...Ռազմավարական և անվտանգության առումով Քաթարը գրեթե ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից,որի քաթարյան Ալ-Ուդեիդ ռազմաբազայում ծառայում է 11 հազար զինվորական...Ինչպես նաև Քաթարի անվտանգության համար կարևոր է նաև Թեհրանի դիրքորոշումը...
Պատահական չէ նաև այն,թե ինչու՞ ալ-Մուալիմը այս հայտարարությունը արեց հենց հիմա...Հուլիսի 23-24 "խաղարարական" այցով Սաուդյան Արաբիա,Քուվեյթ և Քաթար է մեկնելու Էրդողանը,որը ինչպես ներկայացնում են իշխանամետ թուրքական ԶԼՄ-ները՝"գնում է բարիշեցնելու արաբներին"....
Դե ինչ...Էր Ռիադից արդեն հասկացրեցին Անկարային իր տեղը և դերը տարածաշրջանում...Այսինքն՝Էրդողանը անելիք չունի այնտեղ...

 

Գագիկ Համբարյան