Երեկվանից ադրբեջանական լրահոսում չի դադարում Իլհամ Ալիևի բենեֆիսային հայտարարությունների տարածումը, որոնք նա ունեցել է 2017թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական վիճակն ամփոփող համաժողովում: Սոցիալ-տնտեսական հարցերի ամփոփում, որի ընթացքում Ալիևը խոսել է Ղարաբաղյան կոնֆլիկտի, «Հայաստանի աղքատության», ինչպես ինքն է ասում, Ադրբեջանի «հզորության», կրկին ինչպես ինքն է ասում, սպառազինությունների իր կողմից վերջին ձեռքբերումների, անգամ Պուտին-Թրամփ հանդիպման մասին: Եվ ոչ մի խոսք Ադրբեջանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին...

 

Իրավիճակը կոծկելու, դրա մասին բարձրաձայնելու խուսափողական քաղաքականությունն ակնհայտ է: Եվ սա այն պարագայում, երբ ադրբեջանական խոշորագույն բանկերի սնանկացումներից տուժում են արդեն ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիներն, այլև ուրիշներ, ինչպես եղավ ադրբեջանական սնանկացած բակում ներդրված ղազախական թոշակների դեպքում։