Փաստաբան  Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Սասնա Ծռեր» իրենց կոչող խմբի և Ժիրայր Սեֆիլյան և մյուսների դատավարությունները պրակտիկայի վրա ապացուցում են, որ կանգնել կամ չկանգնելը, հարգել կամ չհարգելը՝ հայացողական եզրույթներ են։

Կարելի է մարդուն ստիպել ինչ-որ դիրք ընդունել, բայց հարգել, սիրել, ատել, զզվել և այլն հնարավոր չէ դատական հարկադրանքի միջոցով պարտադրել։

Չեն հարգում՝ է թող չհարգեն (էդ ու՞մ ուշքն է գնում իրեն դատողի համար), կարող է դատավորն էլ ամբաստանյալներին չի հարգում՝ ու՞մ է դա հետաքրքիր։ Կարևորը դատական ակտը օրինական և հիմնավորված լինի։ Ակնհայտ է, որ այս մասով ՀՀ քր. դատը փոփոխությունների կարիք ունի»։