Հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի երկու բնակիչների մահը,որը հավանաբար իրականացվել էր պաշտոնական Բաքվի կողմից՝հակահայ հիստերիա բարձրացնելու նպատակով,Բաքվի համար բացահայտեց ևս մի շատ մեծ խնդիր,որը կապված է,այսպես կոչված, ադրբեջանական սփյուռքի կազմակերպվածության հետ...


Իլհամ Ալիևը "Զահրա շոու"-ի իրականացման ժամանակ մեծ տեղ էր հատկացրել տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիներին,որոնք պետք է մեծ աղմուկ բարձրացնեին այդ երկրներում գործող Հայաստանի դեսպանատների առաջ՝այդպիսով օգնելով Ալիևին առաջ տանելու այն թեզը,որ հայերը միտումնավոր երեխաների են սպանում և Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի հօգուտ ադրբեջանցիների... Նշեմ,որ պաշտոնական Բաքում ի սկզբանե ձախողվեց քարոզչության բոլոր ուղղություններով...

 

Հույս ունենալով,որ որպես խայծ մահացած երեխայի սարսափազդու լուսանկարները հրապարակելով այն մեխանիկորեն հրապարակվելու է միջազգային խոշորագույն ԶԼՄ--ների կողմից՝չիրականացան... Խոշորագույն ոչ մի ԶԼՄ չանդրադարձավ Զահրայի մահին,ինչպես դա եղավ 3-ամյա մահացած սիրիացի փախստական Ալան Քուրդիի պարագայում,որի լուսանկարները մի քանի օր չէին իջնում համաշխարհային ԶԼՄ-ների "առաջին էջերից"...Ֆիասկոյից հետո նոր՝հաջորդ օրերին,Ալիևի վարչակարգը սկսեց կիրառել նավթախավիարային դիվանագիտությունը և մի քանի պատվիարավծ հոդվածներ հրապարակեց հիմնականում ֆրանսիական մամուլում...


Դրանից հետո ալիևյան ԶԼՄ-ներրի միջոցով տարածվեց այն թեզը,որ Բեռլինում, Մոսկվայում,Լոնդոնում և այլ մայրաքաղաքներում բնակվող ազերիները պետք է հուժկու հանրահավաքներ կազմակերպեն այդ երկրներում գործող ՀՀ դեսպանատների առաջ՝ապահովելով աղմուկ և տեղի ԶԼՄ-ների ուշադրությունը...Սակայն Իլհամ բաբային այստեղ ևս սպասում էր ձախողում...Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքին մասնակցում էր,չզարմանաք 3 հոգի.մեկը Ադրբեջանի դրոշն էր գլխի վերևը պարզել,մյուսը՝մահացած Զահրայի լուսանկարներ էր ցուցադրում,իսկ երրորդն էլ այդ մինի միտինգն էր նկարում...Ու դա մի քաղաքում,որտեղ ըստ նույն ալիևյան ԶԼՄ-ների տվյալների բնակվում է 1 միլիոն ադրբեջանցի...Նույն խայտառակությունն էր նաև Վաշինգտոնում,որտեղ ցուցապաստառներն ավելի շատ էին,քանի հանրահավաքի մասնակիցները...
Չկարողանալով ապահովել աղմուկ,ադրբեջանական կողմը տարրական ձախողեց "Զահրա շոու" հակահայ օպերացիան...


Արդեն օրեր անց Բաքվում որոշել են բարձրաձայնել այդ խնդիրները և մեղավորներ փնտրել...Ինչպես միշտ,Իլհամ Ալիևը մեղավորների անունները տալիս է ուրիշների միջոցով... Ալիևյան ԶԼՄ-ներից մեկն այսօր լույս է տեսել Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի ադրբեջանական սփյուռքին խիստ քննադատության ենթարկող ՝"Ինչի՞ն է պետք մեզ այսպիսի սփյուռքը " վերնագրով հարցազրույցով... Մուստաֆան բացահայտում և դժգոհում է,որ ոչ միայն Զահրայի մահվան,այլև մյուս կարևոր իրադարձությունները նշելու՝այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության տարելից,Հունվարի 20-ի Բաքվի դպքերը,Նովրուզ բայրամը և այլն,ադրբեջանցիները շատ դժվարությամբ են հավաքվում և բողոքի ցույց անկացնում ՀՀ դեսպանատների առաջ..."Մինչև մեր սփյուռքում չիրականացվեն խորը բարեփոխումներ օտար երկրների ներքաղաքական դաշտում երևալու են միայն հայերը",- տխուր եզրահանմգամն է եկել ազերի երեսփոխանը...


Սակայն Իլհամ Ալիևի նման բռնապետերը միշտ ավելի հեշտ տարբերակն է գտնում իրեն ձախողումները բացատրելու համար...Նա և նրա նմանները փորձում են մեղավորների գտնել...Այդպես էլ եղավ այս անգամ...


"Զահրա շոու"-ն տապալվեց շատ պարզ պատճառով... Առաջինը,և ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝սփյուռքում բնակվող ադրբեջանցիները չեն հավատում,որ այն հայերի ձեռքի գործն է...Զահարայի մահը շատ մեծ նվեր էլ Իլհամ Ալիևին,որն այն օգտագործեց մի քանի նպատակներով,որոնցից միայն մեկն իրականացավ՝որոշ ժամանակով շեղեց սեփական հասարակության ուշադրությունը երկրի ներքին տնտեսական խնդիրներից...Ադրբեջանցիները,որոնք հիմնականում բնակվում են սփյուռքում և ալիևյան քարոզչության զոհերը չեն ու շատ դեպքերում լավ տեղյակ են,թե ինչպես ժամանակին կազմակերպվեց այսպես կոչված "Հունվարի20-ի" ողբերգությունը կամ "Խոջալուի ցեղասպանությունը", չեն ցանկանում դառնալ գործիք հանցագործ Ալիևի և նրա կլանի ձեռքում...Հենց դա է պատճառը,որ Մոսկվայում, Վաշինգտոնում,Փարիզում և այլ օտար մայրաքաղաքում բնակվող ադրբեջանցին չի ցանկանում մասնակցել Բաքվից պատվիրված նախաձեռնություններին...


Երկրորդ պատճառը.ի տարևբերություն սիրիացի մահացած տղայի,Զահրայի մահը խոշորագույն ոչ մի տերությանը պետք չէր,դրա համար էլ այն բացարձակ "չգովազդվեց" միջազգային էլեկտրոնային մամուլի կողմից...


Երկամյա Զահրայի մահը բացահայտեց Բաքվի և ադրբեջանական սփյուռքի միջև գոյություն ունեցող խորը խնդիրները և ճգնաժամը...Բացի չկազմակերպված լինելուց,օտար երկրներում բնակվող թուրք-ազերին չի հավատում Ալիևներին...

 

Գագիկ Համբարյան