Անկեղծ ասած՝ ես սպասում էի, որ թուրքական մամուլը կհեղեղվի Ադրբեջանի սադրանքների պատճառով հայկական կողմի պատասխան կրակից իբրև թե զոհված խաղաղ բնակչության, հատկապես երեխայի մասին նյութերով ու նկարներով: Սակայն, ի զարմանս ինձ, թուրքական մամուլը բավարարվել է միայն Թուրքիայի ԱԳՆ-ի դատապարտող հայտարարության տարածումով և մի փոքր Արցախի կոնֆիլկտի մասին գրելով: Չկա ոչ մի վերլուծական նյութ, առավել ևս՝ չկա իրենց կրտսեր եղբորը պաշտպանող նյութ: Ավելին՝ անգամ այդ հայտարարությունը տեղադրել են ոչ թե ՇՏԱՊ բաժնում կամ առաջին էջերում, այլ մի այնպիսի տեղ, որ պետք է փնտրես ու գտնես: Այս ամենինց կարելի է ենթադրել միայն, որ Թուրքիան կա՛մ գնտվում է ներքին և արտաքին դաշտում խիստ լարված վիճակում և ունի խնդիրներ, կա՛մ պարզապես չի ցանկանում սադրող Ադրբեջանի պատճառով հայտնվել անհարմար վիճակում աշխարհի առաջ և բավարարվում է միայն չոր հաղորդագրություն տարածելով: Ի դեպ, թուրքական այն մամուլը, որը հատկապես ներքին լսարանի համար է, ընդհանրապես չի անդրադարձել այս հարցին:
Կարեն Հովհաննիսյան