Արցախում մոտալուտ նախագահական ընտրություններ են ու կարծես թե այս պահին միակ թեկնածուն նախագահ Բակո Սահակյանն է։ Միգուցե մեկ երկու թեկնածու նույնպես հայտնվեն,սկայն պարզ է ու նորից նախագահ է դառնալու Բակոն։

 

Հայաստանում որոշ շրջանակներ սկսել են խոսել,որ շատ վատ է,որ երկու անգամ արդեն նախագահ եղած մարդը նորից հավակնում է նախագահի պաշտոնին։ Ոչ մի կերպ չմերժելով հայաստանյան ու ոչ միայն հայատանյան,այլը ղարաբաղյան էլիտայի՝իշխանության նկատմամբ թուլությունը՝ պետք է նկատենք,որ այս անգամ հարցի մեջ մի քիչ նրբություն կա։

 

Նախ ԼՂՀ հարցի կարգավորումը ամեն պահի կարող է մտնել վճռական փուլ։ Սրա վերաբերյալ խորանալ ոչ մեկ չի ուզում,որովհետև մուխխանաթ գործ է ու պատասխանատվության լահին,ինչպես միշտ դա մնալու է մի քանի հոգու վզին,որոնցից մեկը Բակոն է,որովհետև այլ կերպ լինել չի կարող։

 

Դա լինելու է նաև Սերժ Սարգսյանի դեպքում՝ արդեն Հայաստանի մասով։ Ավել պակաս խոսողները այդպես են,մշտապես վճռական պահի խուսափում են հարված վերցնել իրենց վրա։ Եվ այս պահին,իսկապես ժողովրդավարություն խաղալու որևէ առիթ ու տրամադրություն չկա,եթե կշռաքարին Արցախի հարցն է դրված։ Թող Արցախի հարցը լուծվի,վստահ եմ լիքը մարդ,ի հեճուկս հանրային պատկերացումների իշխանության մեջ թե դրանից դուրս կդադարի զբաղվել քաղաքականությամբ:

 

Գրիգոր Սաղաթելյան