Արցախյան պատերազմին, եթե լռիվ ուրիշ աչքերով նայենք շատ տարօրինակ պատկեր կստացվի: Եթե մի կողմ դնենք աշխարհի հզոր երկրների շահը ու ոգևորվածությունը այս պատերազմի հետ կապված, ապա ստացվում է, որ մի օր երկու հարևան իրար դեմ զենք վերցրեցին ու պատրաստ էին մեկը մյուսի ընտանիքը բնաջնջելու: Դե պատկերացրեք, թե ձեզ հետ ինչ կարա պատահի, որ հարևանի վրա զենք բարձրացնեք, ոչ միայն հարևանի այլ ամբողջ գերդաստանի: Պատկերացնելը երևի անհնար է, բայց փաստը մնում է փաստ դեպքը տեղի ունեցավ ու դարձավ 25 տարվա արյունալի պատերազմ:


Արդեն ժամանակի ընթացքում Ադրբեջանը վերջնականապես կտրվեց իրականությունից ու այս պատերազմը դադարեց դառնալ զուտ հարևանը հարևանի վրա զենք բարձրացնելու թեմա: Ենթարկվելով այլ պետությունների շահերին, անձնական շահը պետականից վեր դասելու արդյունքով եղավ այն ինչ հիմա ունենք:


Այսօրվա դրությամբ, երբ խելոք ու մտածող մարդիկ երիտասարդներ եմ տեսնում, ովքեր խաղաղություն են ցանկանում ու պատրաստ են դրա համար լուրջ աշխատանքներ իրականացնել, անկեղծ ուրախանում եմ, որ հնարավոր է մի քանի տարի հետո իրենք վերջ տան այս կռվին ու զոհերին:

 

Աշոտ Ասատրյան