Ես չեմ ուզում վիճարկել Պարույր Հայրիկյանին գումար վճարելու որոշումը: Եթե ՀՀ ունի գումար և օգնում է մարդուն, կարևորելով նրա անձը և առողջությունը, այլ ոչ թե առաջնորդվել է նրա հեղինակությամբ, ես միայն ոխջունում եմ այդ որոշումը:
Սակայն ես խիստ կասկածանքներ ունեմ այս որոշման հետ կապված: Ես կասկածում եմ, որ մեր երկրում շարքային քաղաքացին արժեք է, եթե չունի ճանաչում և հեղինակություն:
Առաջինը, որ ես մտածեցի, դա այն էր, որ Պարույր Հայրիկյանը ազնիվ չէ հայ ժողովրդի հետ: Եթե իրոք այդքան ծանր է նրա վիճակը, ապա նա չպետք էր հերոս ձևանար և հետ վերցներ իր դիմումը ՍԴ-ից, այլ պետք է հետաձգեր ընտրությունները: Այսքանից հետո, միակ բանը, որ ես մտածում եմ, դա Պ. Հայրիկյանի հանցավոր համաձայնությունն էր իշխանության հետ, առ այն, որ ընտրությունները չհետաձգելու դեպքում Պ. Հայրիկյանը կստանա աջակցություն:
Մի առիթով գրել էի Ղարաբաղի պատերազմի հաշմանդամ վետերանների մասին: Եթե մեր երկրում գումար կա սոցիալական աջակցության համար և կարևորում են մարդու առողջությունը, ապա առաջին հերթին պետք է Ղարաբաղի պատերազմի հաշմանդամ վետերաններին ուղարկեն բուժման: 20 միլիոնով կարելի էր 16 հոգու, 30 օրով ուղարկել հետվերականգնողական բուժման Սակիի առողջարաններից մեկը: Ինչո՞ւ չեն անում, ինձ համար պարզ է, դուք մտածեք, թե ինչու չեն անում:
Կից նյութն՝ այստեղ: