Տրանսպորտի խնդիրը Երևանում գնալով դառնում է առաջնային խնդիր, որը, ամենայն հավանականությամբ, կդառնա գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենամեծ խնդիրը նրա պաշտոնավարման մոտակա հինգ տարիներին։ Թե ինչպես կկարգավորի այդ խնդիրը վերջինս, հայտնի չէ, սակայն այսօր նրա ինագուրացիային դրա մասին բարձրաձայնեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյանը, ըստ էության, հասկացրեց, որ գալիք տարիները վճռորոշ են լինելու Տարոն Մարգարյանի համար, ու կապ չունի, որ վերջինս Անդրանիկ Մարգարյանի որդին է։ Չհաջողելու դեպքում Մարգարյանը երևի թե հաջորդ անգամ քաղաքապետ չի դառնա։ Հիմա անդրադառնանք հնարավորություններին՝ թե արդյոք քաղաքապետը կկարողանա լուծել հանրային տրանսպորտի խնդիրը, թե ոչ։
Կարծում ենք՝ ոչ, որովհետև տրանսպորտ փոխելու համար նախևառաջ հանրային քննարկում պետք է կազմակերպել ու մարդկանց տեղեկացնել դրա մասին։ Բարեփոխման հիմքում ընկած է նաև գնի բարձրացում կամ իջեցում։ Տվյալ դեպքում, եթե ռուսական «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները ուզում ենք փոխել, դրանց փոխարեն գոնե պիտի լինեն մեքենաներ, որտեղ մարդիկ գոնե չկքեն։ Սրա համար հարկ կլինի, օրինակ, 100-ի փոխարեն վճարել 150 դրամ։ Սա մի խնդիր է, որին բախվել է Տարոն Մարգարյանը իր վարչապետության տարիներին, երբ փորձ էր արվում որակյալ տրանսպորտ ունենալու համար գին բարձրացնել։ Թե ինչով ավարտվեց դա, մենք տեսանք, մանավանդ այն դեպքում, երբ հայ հանրությունը սովորություն չունի փոփոխություններին ադեկվատ արձագանքելու ու այն ուզում է միանգամից։
Գրիգոր Սաղաթելյան