Այս անգամ հերթը հասել է իրանական առասպելական թռչուն Սիմորղին։ Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող, նորմալ տրամաբանված մտածելակերպով պետություն, կամ այդ պետության քարոզչական ճակատով զբաղվող հատվածի պատասխանատուի մտքով անգամ չի կարող անցկացնել, որ Սիմորղ հավքը ներկայացնելուց Իրանի անունը չարատաբերի։ Բայց չէ, պարզվում է կա նման պետություն, որտեղ տրամաբանությունը դուրս է բանականության սահմաններից և այդ պետությունը, թարսի նման, մեզ հարևան է, նույնիսկ մեզնից է որոշ մշակութային և ոչ մշակութային արժեքներ յուրացրել, բայց դե մենք մեծահոգի ենք, ոչինչ:
Յուրացնելով իրանական թառը, սազը, քամանչան, փորձելով սեփականացնել իրանցի հռչակավոր բանաստեղծներ Նիզամիին և Խաղանիին՝ hերթը հասավ Սիմորղին։


«Իսլաման համերաշխություն» հորջորջված մարզական խաղերի ժամանակ ադրբեջանական կողմը ջանք ու եռանդ չխնայեց Իրանին հերթական անգամ սևացնելու, իրանական ամեն ինչն ադրբեջանական, երբեմն էլ արաբական (Պարսից ծոցի դեպքում) ներկայացնելու համար։
Հենց այս խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունների ժամանակ էլ որպես Ադրբեջանական արհեստածին գոյության խորհրդանիշ էր ընտրվել Սիմորղ հավքը, ինչը բնականաբար դուր չէր եկել իրանական կողմին և վերջիններս այդ առթիվ արդեն հայտնել են իրենց դժգոհությունը, չնայած ոչ պաշտոնապես, բայց պաշտոնականին մոտ գտնվող խողովակներով։


Դե ինչ, նման կերպ շարունակելու դեպքում, Ադրբեջանը հաջորդիվ կարող է «Շահնամեն», ձեռի հետ էլ Իրանի հյուսիսում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները ներկայացնել ադրբեջանական, մինչև տեսնի՝ գլխին ի՞նչ է գալու։

 

Фото Aharon Vardanian.

Фото Aharon Vardanian.

Фото Aharon Vardanian.

 

Ահարոն Վարդանյան