Օրվա ամենաթույն լուրը՝ Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել: Տղան թալիշցի է, իսկ հարսը՝ Ստեփանակերտից:

Այսպես ենք ապրում թշնամու քթի տակ՝ մի ձեռքով կռվում ենք, մյուսով քեֆ անում: Չնայած զարմանալ պետք չէ, նույնիսկ ապրիլի ամենալարված օրերին, խրամատներում, որոնք մի քանի մետր էին թշնամուց հեռու մեր զինվորները երգում պարում էին:

Մի քանի տարի առաջ էլ , երբ Տավուշի գյուղերից մեկի վրա թշնամին կրկին կրակում էր, գյուղացիները հարսանիք էին անում, երբ գյուղի փողոցներով քայլել չէր լինում, գյուղացիները հավաքվել էին ամենապահով տներից տներից մեկում ու հարսանիք էին անում: Այդ ընթացքում թշնամու գնդակը կպնում էր ծառերին ու պատերին, պատուհաններից մտնում էր սենյակները, բայց մենք հարսանիք էինք անում:

Հիմա էլ, երբ թշնամին մեկ տարի առաջ փորձեց թաթը դնել մեր հողի վրա, մենք ոչ միայն դա թույլ չտվեցինք, այլ մեկ տարի անց այդ հողի վրա հարսանիք ենք անում: