Պաշտպանության նախարարի պաշտոնի քաղաքական լինելու հետ ինչ որ մի տեղ համաձայնվում եմ, բայց որ տեղակալների պաշտոնները նույնպես քաղաքական են համարում, դա արդեն չափից շատ դրամատիկ վերջաբան է ունենալու: Պետք է գիտակցնեք, որ մեր երկրում չի լինելու քաղաքական պաշտոն, քանի դեռ մենք կանգնած ենք ռեալ պատերազմի վտանգի առջև:

 

Եթե լիներ հաստատուն ու ամրագրված խաղաղություն, մեր ԶՈՒ ԳՇ-ն լի ու լի հերիք էր մեզ, որպեսզի առաջ տաներ Հայաստանի ռազմաքաղաքական կուրսը:

 

Սթափվեք պարոնյաք, սա հանրապետական կուսակցությունը չի, որ պաշտոններին տաք քաղաքական անվանումն ու ըստ այդմ էլ մեջ մեջ անեք, սա Հայաստանի հանրապետությունն է, երկու հարևան երկրների կողմից մշտապես ակտիվ ռազմական գործողությունների վտանգի առջև կանգնած, երկու հարևանների կողմից լիովին և մեկի կողմից մասնակի շրջափակման մեջ գտնվող:

 

Կարեն Հովհաննիսյան