Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բաքվի բռնապետի վարչակարգի քարոզչամեքենայի և հատուկ ծառայությունների ստեղծած, այսպես կոչված, «Խաղաղության պլատֆորմի» քայքայումը Ադրբեջանի ներսում հասարակական և ներիշխանական զգալի դժգոհությունների է հանգեցրել:

Բանը հասել է այնտեղ, որ նույն քարոզչամեքենայի որոշ հարթակներ հանդես են գալիս հրապարակումներով, որտեղ կոչ է արվում Վահան Մարտիրոսյանին և նրա ընտանիքին Ադրբեջան հրավիրածների արյունը ստուգել՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրանք էլ ծագումով հայեր չե՞ն:

Փաստորեն, եթե այսպես շարունակվեց, ապա «Հաքքին.ազ»-ի խմբագիր հորջորջվող Էյնուլլա Ֆաթուլլաևից առաջիկայում «հայության ստուգման» նպատակով արյուն են վերցնելու, հետևաբար՝ պետք չէ զարմանալ, որ նրա հերթական հայատյաց գրառումը կարող է կատարվել Բաքվի արյունաբանական դիսպանսերից, եթե, ինչպես հայտնի անեկդոտում է, «քիչ'մ արուն թողեն, գոնե գարաժ հասնելու համար»: