ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առաջիկա շաբաթօրյակի մասին` բոլորին կոչ անելով միանալ:

«Սիրելի ՛ հայրենակիցներ,

Մայիսի 27-ին տեղի է ունենալու արդեն ավանդական դարձած «համապետական շաբաթօրյակը»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, և մենք խնդիր ենք դրել մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով դարձնել օրինակելի:

Այս հավակնոտ ծրագրի իրականացման հարցում մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Կարևորում եմ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը, քանի որ առանց ձեր հոգատար վերաբերմունքի հարազատ բնակավայրի, փողոցի, բակի նկատմամբ լավ արդյունքի հասնելը շատ բարդ կլինի:

Կոչ եմ անում բոլորիդ շաբաթ օրը միանալ մեզ և սեփական ներդրումն ունենալ Հայաստանն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելու գործում»,- գրել է նա: