Զարուհի Փոստանջյանի ու ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի միջև ընդհարումն եմ նայում ու մի բան կարող եմ արձանագրել:
Ո՛չ ՀՀ ԱԺ պատգամավորն իրեն պահել գիտի, ո՛չ ոստիկաններն իրենց պարտականությունը գիտեն, ո՛չ փաստաբանն աշխատել գիտի, ո՛չ էլ լրագրողը:
Ի՞նչ է ստացվում՝ մտնում են մասնավոր տարածք, փորձում են նկարահանում իրականացնել: Նախ, օրենքը թույլ չի տալիս մասնավոր սեփականությունում, եթե անգամ այն վարձակալած ա նկարահանում իրականացնել, առանց վարձակալի կամ տիրոջ թույլտվությամ, ընդ որում, եթե տերը թույլ տա, բայց վարձակալը ոչ, նկարահանումը նույնպես արգելված է:
Այսքանից հետո ՀՀԿ շտաբի պետը ուղղակի դուրս չի հանում ՀՀ ԱԺ պատգամավորին իր թիմով, որովհետև ՀՀ ԱԺ պատգամավորն անգամ մասնավոր գույքին ոտնձգելու իրավունք չունի(գուցե այդ թղթերի մեջ իմ գաղտնի տվյալներն են անձնական կյանքիս մասին, ինո՞ւ պետք է նկարահանեն), անգամ ներկա ոստիկանն առանց թույլտվության չի կարող խուզարկել, իսկ շտաբի պետը դրան համաձայն է(աբսուրդ):
Փաստաբանը, եկել ասում ա նայենք ու ինչ-որ լոլոներ ա կարդում(եղբայր փաստաբա՞ն ես, թե՞ ակտիվիստ), իսկ լրագրողի տեսախցիկը չի անջատվում: Ոստիկաններն էլ , եթե հանցագործության մասին հաղրդում են ստացել, ընդամենը կարող են բերման ենթարկել բացատրություն պահանջելու կամ բացատրությունը գրավոր ստանալու նպատակով: Նոր. թույլտվությունից հետո կարող են խուզարկել, կինոներում լսած կլինեք ордер на обыск է պետք:
Այս ամենի ու նմանատիպ գործողությունների փոխարեն 1 ժամ ա իրար վրա անիմաստ գորգռում են:
Էդգար Խաչատրյան