Հասան Ռոհանին գնալով ավելի է թեժացնում նախընտրական մրցապայքարը: Այդ համատեքստում գործող նախագահը սենսացիոն հայտարարություն է արել.

 

Ռոհանին այսօր Համադանում ունեցած նախընտրական ելույթում, խիստ քննադատության ենթարկելով պահպանողական ուժերին, հայտարարել է, որ ազատությանն ու առաջընթացին ձգտող երիտասարդությունն այս ընտրություններին իր քվեով ևս պետք է ցույց տա, որ չի ընդունում այն ուժերին, որոնք 38 տարվա ընթացքում միայն մահապատիժ կիրառելու ունակություն են ունեցել:

 


Հատկանշական է, որ Ռոհանիի պահպանողական մրցակցին՝ Էբրահիմ Ռայիսիին, աջակցող կայքերից մեկը Հասան Ռոհանիի սույն ելույթը որակել է որպես «պարտության նախազգացում»:


#IranVote2017