Պատմության մեջ հայտնի չէ որևէ նախադեպ, երբ պետությունը հաղթահարել է կոռուպցիայի ու թալանի փակ շղթան՝ առանց դրակոնյան օրենքների ու լուծումների։ Իսկ եթե մի բանի նախադեպ չկա շուրջ 5000 տարվա մարդկային քաղաքակրթությունում, ապա դա անհնար է։
Լիկ Վան Յուն, ով կապիտալիզմի ադեպտներից շատերի կուռքն է, անգամ յուր եղբորն ու մանկության ընկերոջն է դատել ու գնդակահարել, որպեսզի կոռուպցիայի ու թալանի դեմն առնի։ Սովետում՝ ՆԷՊ-ից հետո մտցրեցին «За вредительство» հոդվածը, որը գրեթե նույքան ծանր հանցանք էր համարվում, ինչքան պետական դավաճանությունը։

 


Ու առհասարակ, վերցրե՛ք ցանկացած հաջողակ երկիր, որտեղ կոռուպցիայի ու թալանի դեմ պայքարրը արդյունավետ է ու կտեսնեք, որ առնվազն սկզբանական փուլում այդ ամենը կասեցվել է ամենախիստ օրենսդրական նորմերով, որոնցից շատերը գործում են մինչև հիմա։ Նույն ԱՄՆ-ում, որը դժվար է համարել ոչ կոռումպացված ու թալանից ապահովված երկիր, այդ արտոնությունուններից օգտվում են միայն ընտրյալները, բայց վայն եկել ու տարել է այն համարձակին, ով կփորձի անել դա՝ չհանդիսանալով այդ փակ ակումբի անդամ։ Ալ Կապոնեն էլ, ում ի վերջո բանտարկեցին ոչ թե տասնյակ սպանությունների, այլ սրբության սրբոցը խախտելու՝ հարկերից խուսափելու համար, թող լինի դրա վառ ապացույցը։

 


Իսկ Հայաստանում մենք ի՞նչ ունենք։ Մեզ մոտ անգամ ունեցվածքի մարդավարի բռնագանձում չեն անում բռնված թալանչիների նկատմամբ։ Առավելագույնը՝ մի քանի տարի ազատազրկում ու վնասի փոխհատուցում, որը, մեծ հաշվով, կարելի է չանել էլ։ Ու մենք ակնկալո՞ւմ ենք, որ նման օրենսդրությամբ մենք երբևէ կհաղթահարենք թալանը։ Ի սեր Աստծո, մարդը եթե գիտի, որ այսինչ պատոնում թեկուզ մի քանի տարի մնալով, կկարողանա թալանելով ու կաշառքներով մի քանի հարյուր հազարից, մինչև մի քանի միլիոն դոլար կարողություն դիզել ու դրա դիմաց վատագույն դեպքում՝ մի քանի տարի նստել, բա ի՞նչ կանի, որ չի թալանի ու կաշառք չի վերցնի։ Փոխարենը՝ ողջ կյանքը ապահով կլինի։ Էլ չասեմ, որ նստողների քանակը նման հոդվածներով շատ մազալու թիվ է կազմում։

 

Այ, եթե իմանա, որ եթե բռնվեց, ապա ոչ միայն ինքը, այլև իր առաջին աստիճանի բոլոր հարազատները ունեցած-չունեցածները կորցնելու են, իսկ ազատազրկումն էլ մի 20 տարի է լինելու՝ առանց բողոքարկման իրավունքի (տեսե՛ք, գյուլլելու տարբերակն էլ չեմ ասում, այլ սաղ-սաղ 20 տարի) ու նման սանկցայի տակով մի 200 հոգի անցնի, տեսեք թե միանգամից որքանով կկրճատվեն մեզ մոտ այդ արատավոր երևույթների դրսևորումները։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան