Հնգանկյուն աստղը աշխարհի ամենատարածված սիմվոլներից է: Դեռ հին եգիպտոսից այն խորհրդանշել է մարտնչող գիտությունը և այդ մեկնաբանությամբ է հայտնվել նաև օրինակ սովետական սիմվոլիկայում: Իսկ պիոներականում այն պատկերված էր կաբալայի՝ այրող գիտության աստղի երեք լեզուներով: Համարվում էր, որ այրվող աստղը, լուսավորելով, չի կարող չայրել՝ պատճառելով անխուսափելի ցավ և տառապանք։

 

Վեցանկյուն աստղը, ավելի քիչ տարածված, սակայն ոչ պակաս հայտնի սիմվոլ է և բացի Իսրայելի պետականության խորհրդանիշ լինելուց օգտագործվում է նաև մասոնական փիլիսոփայության մեջ Սողոմոնի տաճարի սյուներին հետ: Համարվում է, որ վեցանկյուն աստղն է Դավիթի վահանին, ով պաշտպանում է Իսրայելը: Կոպիտ ասած ՊՆ խորհրդանիշն է, որը կաբալիստների միջնորդությամբ նաև փոխանցվեց խաչակիրներին (այնուհետև գաղտնի եղբայրություններին) մի շարք շատ ավելի պրակտիկ գիտելիքների հետ մեկ տեղ:

 

Ութանկյունը աշխարհում շատ քիչ տարածված, այնուամենայնիվ, մեզանում շատ «սիրված» սիմվոլ է: Հնուց այն խորհրդանշել է վերածնունդը և անմահությունը: Ութանկյուն աստղով կնքվածները, վերածնվելով, ձեռք էին բերում հավերժ կյանք, որը հիմնականում պայմանավորված է լիարժեք հոգևոր ազատությամբ: Այսինքն մարդ, ով ազատ է, ոչ թե իր տեղաշարժման հարցում, այլ նյութական բոլոր թելերից, այդ թվում սոցիալական պարտավորություններից, այդ թվում ազգային և նույնիսկ ընտանեկան...

 

Պետք է ասեմ, որ միշտ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել ազատության սկզբունքներին նմամ արմատականորեն հավատարիմ մարդկանց հանդեպ: Հարգել և նույնիսկ, ինչ որ չափով նախանձել եմ՝ սեփականությունից, նյութականից և հասարակական պարտավորություններից ձերբազատված այս մարդկանց: Մինչ դեռ զզվանք են առաջացնում «կնքված» բիզնեսմեններն ու ցանկացած փարիսեցի:

 

Անշուշտ քաղաքակիրթ աշխարհում անհամատեղելի են քաղաքացիական հասարակությունն ու ազատության այս՝ արմատական տարբերակը: Պետությունն ու նվիրյալ «վերածնվածները» կոնսենսուսի են եկել, ֆիզիկապես մեկուսացնելով ազատ մարդուն, հնարավոր չէ սահմանափակել նրա ոգին: Ազատ մարդը իրեն շատ նորմալ կարող է զգալ նույնիսկ բերդում: Սա միակ կոնսենսուսը չէ։ Եվս մի կոնսենսուս է «մախերին չտալու» դոգման, որը իրականում պետության բռնության մենաշնորհի ճանաչումն է. ոչ թե ընդունում, կամ, առավել ևս, ողջունում, այլ պարզապես ճանաչում, արձանագրում: Նման կոնսենսուսը ստեղծեց Ֆուկույամայի (իսկ ավեի վաղ Վեբբերի) բնութագրած բարոյականության հիմքերը, որոնք թույլ տվեցին Ճապոնիային զարգանալ ունենալով Յակուձա: «Գողի» և քաղաքացու (այլ կերպ ասած՝ «բոզ»-ի) միջև կարա լինի վստահություն, բայց միայն այն դեպքում, երբ «գողը» իր սկզբունքներին չի դավաճանում, իսկ քաղաքացին՝ իր:

 

Քայքայիչ անբարոյականությունը ծաղկում է, երբ խախտվում է կոնսենսուսը: Երբ սկզբունք որդեգրած անձը խախտում է իր սկզբունքը: Իրեն ազատ հռչակած և վերածնված անձը մեկ էլ տեսար բանկային հաշիվ է ձեռք բերում, քրիստոնյան սկսում է ստել, պաշտոնյան գողանալ, իսկ քաղաքացին սկսում է ձևանալ «կնքված»:

 

Անբարոյական հասարակությունը չի կարող բարեկեցիկ լինել: Քրիստոնյան պիտի լինի քրիստոնյա, ահաբեկիչը ահաբեկիչ, հացադուլավորը հացադուլավոր, գողը գող, քաղաքացին քաղաքացի: Բոլորի ընտրությունը պիտի հարգվի, մասնավորապես, փարիսեցիներին (խոսքը մուտիլովշիկների մասին ա) առանձնացնելու և նսեմացնելու միջոցով: