Պրոսպեկտի ձկան խանութի անցումի կողքով անգամ անցնել չի լինում: Զուգարանից գարշահոտ ա անգամ անցումի կողքով անցնելիս, էնքան ահավոր, որ ուղղակի չռփում ա դեմքիդ:
Հիշեցնեմ, սա քաղաքի կենտրոնի անցումներից ա, գտնվում ա քաղաքապետարանից մի 100-150 մետր հեռավորության վրա:

 


Էս բացօթյան զուգարանը իմ համար էս պահին Երևանի դեմքն ա, Քաղաքապետարանի գեղեցիկ շենքի, կենտորնական փողոցների ասֆալտապատման, ճռճռան ու ամպագորգոռ նախընտրական ելությների, ճոռոմ ծրագրերի կողիքն իրա չռփող գարշահոտով քեզ անմիջապես իրականություն վերադարձնող գործոն:

 


Ու էսպիսին ա Երևանը, մի կողմից կանաչ այգիներով, մյուս կողմից շինաղբով լցված բացօոթյա զիբիլանոց, մի կողմից նորակառույց շենքեր, մյուս կողմից՝ դրանց կողքին կարկատան տանիքներով ու մանսարդներով ծանրաբեռնված քրչոտ շենքեր, մի կողմից մոդեռն ոճի առրտրի կենտրոններ ներկայացնող անցումներ, մյուս կողմից քաքի հոտով բուրող զուգարան-անցումներ, որոնցով անցնելիս մեկը կարա նույնսիկ պատահաբար մեզի ոտքերիդ, որովհետև բոլորն էլ գիտեն, որ էդ անցումը զուգարան ա, ոչ թե անցում, մի կողմից թանկարժեք շքեղ մեքենանար, մյուս կողմից զզվանք հարուցող ու քաղաքի դեմքը հանդիսացող գազելներ:

 


Մի խոսքով, Երևանը խառն ա, ոչ միանժանակ, մի կողմից սիրուն, մյուս կողմից մեծ աղբանոց, մի կողմից կանաչ, մյուս կողմից փոշի ու կեղտ, ու այս բոլորը համագոյակցում են մեկը մյուսին զզվելի աստիճան մոտ, իրար կպած, մեկը մյուսի մեջ մխրճված:
Ու երբ այդքանից հետո մեկը խոսում է Երևանի հազարամյա տարիքի, հին քաղաք լինելու և այլնի մասին, անկեղծ եմ ասում, ուզւոմ եմ ձեռից բռնեմ տանեմ կենտրոնի զուգարան անցումներցի մեկը, որ միամիտ մեկը շռի ոտին, ու ասեմ՝ էս ա ախպեր քո հազարամյա քաղաքի պերճանքն ու թշվառությունը:

 


Ու չկա քաղաքի ներդաշնակ, համընդհանուր զարգացման ծրագիր, չկա: Ծառ ու ծաղիկ տնկելով քաղաք չի զարգանում, եթե էդ ամեն ծառի ու ծաղկի հետևում բացօթյա զուգարան ա լինելու: Սիրուն ֆասադի հետևում եթե կղանք ու մեզ ա , ուրեմն վայ էդ սիրուն ֆասադը սարքողին ու մեր աչքը կոխողին:

 


Երևանը էս պահին փոշոտ, կեղտոտ, տեղ-տեղ զզվելի գարշահոտ, քրչոտ տրանսպորտով ու քրչոտ կռիշներով ու պադյեզդներով քաղաք ա ու վերջ: Իսկ էն սիրուն-պուպուշ բաները ընդամենը էս ընդհանուր գարշանքը փակող ֆասադն են, ոնց որ պատի խոր ճեղքերը քողարկող գաջի բարակ շերտը, որը կարճ ժամանակ անց էլի ճաքելու ա

 

Վլադ Հովհաննիսյան