Հավանաբար սցենարը կամ նախնական պայմանավորվածությունները էսպիսին են եղել: Ռուսները զենք են վաճառում Սիրիային: Միաժամանակ Իսրայելի հետ պայմանավորվածություն ունեն, որ եթե Դամասկոսը զենքը/կամ նրա մի մասը փոխանցի Հեզբոլահին, ապա Իսրայելը կարձագանքի, իսկ ռուսները չեզոքություն կպահեն:


Սիրիան արդեն որ երրորդ անգամ զենքի մի մասը փոխանցում է Հեզբոլահին: Իսարյելը դա ֆիքսում է ու ռմբահարում ինչպես բազաները, այնպես էլ (նախկինում) զենքի փոխանցման ուղիները: Ռուսները չեզոքություն են պահում ու դա է հավանաբար պատճառը, որ ՀՕՊ-ը չի աշխատում Իսրայելի օդուժի նկատմամբ. չնայած այլ պատճառներ ևս կան: Ռուսները չեն խառնվում Սիրիան-Հեզբոլահ-Իսրայել խնդրին, քանի որ դա այլ պատմություն է:


Կարծում եմ նման պայմանավորվածությունների մասին ռուսները ամենասկզբից տեղյակ են պահել նաև Ասադին՝ դա դնելով նրա պատասխանատվության տակ:

 

Ալեն Ղևոնդյան