Երեկ ադրբեջանական ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ ադրբեջանական բանակում զոհ կա, որի մասին բանակի ղեկավարությունը չի հայտարարել:

 


Զոհվածը Սաբիրաբադի մարզի Խելֆելի գյուղի բնակիչ, 1997 թվականին ծնված ժամկետային զինծառայող Էլսևեր Իբաևն է: Զոհը Թերթերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող էր: Ոչնչացվել է ապրիլի 23-ին և մեկ օր ադրբեջանական բանակի կողմից թաքուն պահելուց հետո թաղվել է: