Թուրքիայում 2017թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեյում Թուրքիայի արևելյան նահանգները, հատկապես ՎՀ, ՀՀ, Նախիջևանի, ԻԻՀ սահմանակից նահանգները ՈՉ ասեցին Էրդողանի սահմանադրությանը: Թվում էր թե , սա սպասելի էր, բացառությամբ Իգդիր նահանգին,թվում էր թե ասյտեղ պետք է ԱՅՈ ասեին: Սակայն Իգդիրին կանդրադառնամ առանձին վերլուծությամբ:
Այս ՈՉ-ի շղթան կտրվում է Կարս նահանգով, որտեղ Էրդողանի սահամանդրությանը ասում են ԱՅՈ:
Այս նահանգում 2015թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է 159 109 ընտրող, իսկ ահա 2017թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ քվերակելու իրավունք ունեցողների թիվը դարձել է 181 880: Կարսում ԱՅՈ են ասել 50.96 տոկոս կամ 70 920 քվերարկող, ՈՉ են ասել 49,02 տոկոս կամ 68 189 քվեարկող: Դուրս է գալիս, որ Կարսը չնչին տարբերությամբ, 2731 ձայների տարբերությամբ է ԱՅՈ ասել: Քվերակությանը մասնակցել է 141 812 մարդ:
Իսկ հիմա հասկանանք թե որտեղից այսքան մեծ տարբերություն երկու տարվա մեջ քվեարկության իրավունք ունեցող ընդհանուր թվի միջև, այն էլ ի շահ Էրդողանի քվերակողների:
Կարսում 2017թ. ապրիլի 11-ից մինչև ապրիլի 28 անկցացվում է զորավարժություններ: Զորավարժություններն անցկացվում են ,,Աքբաբա,, զորավարժարանի տարծքում, որին , ըստ տարբեր աղբյուրների , մասնակցում են 3000-7000 զինծառայող. ովքեր Կարս են ժամանել Թուրքիայի տարբեր զորամասերից, իսկ քվերակության օրը քվեարկել են Կարսի տրածքային ընտրատեղամասերում , ավելի կոնկրետ Աքբաբա քաղաքում տեղակայաված ընտրատեղամասերում: Հատկանշական է, որ Աքբաբայում ԱՅՈ-ն տարել է 99.1 տոկոս հաղթանակ:
Բաքու-Թբլիլիս-Ջեհյան նավթամուղու թերևս ամենախոշոր կարգավորիչ կայանը գտնվում է նույնպես Կարսի նահանգում: Այստեղ երեք հերթափոխով աշխատում են 3650 աշխատող, ովքեր Կարս են գործուղվել նույնպես Թուրքիայի տարբեր նահանգներից: Հատկանշական է, որ այստեղ աշխատում են միայն ազգությամբ թուրքեր: Այս կարգավորիչ կայանը ապրիլի 3-ից աշխատել է արտակարգ ռեժիմով, այսինքն բոլոր աշխատակիցները ներկա են եղել աշխատավայրում: Կայանի աշխատակիցները քվեարկել են Ռոզիքալե բնակավայրում, որտեղ ԱՅՈ-ն տարել է 100 տոկոսանոց հաղթանակ:
Իմ ուսումնասիրությունների շրջանակները շատ ավելի ընդգրկուն են, սակայն ես կսահմանափակվեմ միայն Կարսում բազմաթիվ արհեստածին քվերակող խմբերից միայն այս երկուսի մասին տվյալներ ներկայացնելով:
Հ.Գ. Խնդրում եմ բոլոր լրատվականներին, այս նյութս հրապարակելիս տալ պատշաճ հղում:
Հ.Գ.Գ. Կամաց- կամաց վերադառնում եմ...