Չնայած այն հանգամանքին,որ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիների թիվը բավական փոքր է,դա չի խանգարում Իլհամ Ալիևին,որ իր վերահսկողության տակ գնտվող ԶԼՄ-ների միջոցով ուղղորդի ֆրանսաբնակ ադրբեջանցիներին,թե ում նրանք ձայն տան ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլում...

 

Առաջին հայացքից շատ տարօրինակ թեկնածուի են նախընտրել Բաքվում..."Ազգային ճակատ" կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը համարվում է ծայրահեղական-ազգայնական հայացքներ կրող քաղաքական գործիչ,որը կտրականապես դեմ է մահմեդականների ներգաղթին Ֆրանսիա և ընդհանրապես չի էլ թաքցնում իր հակամահմեդական հայացքները...Սակայն լավ ուսումնասիրելով Լը Պենի հիմնական հակառակորդին՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի ելույթները,կարելի է հասկանալ մեր արևելյան հարևանների նախընտրության պատճառը...Իլհամ Ալիևը,ըստ ազերիների շահերի, ստիպված է ընտրություն կատարել շատ վատի՝Ֆիյոնի և վատի՝Լը Պենի միջև...

 


Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել Ֆիյոնի հարցազրույցը Nouvelles d’Armenie-ին,որում վերջինս իր դիրքորոշումն է հայտնել մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ..."2016 թ-ին վեց օր Հարավային Կովկասը կրկին կրակի ճիրաններում էր...Հույսը դնելով միջազգային հանրության չմիջամտության վրա Ադրբեջանը փորձեց ուժով գրավել Լեռանյին Ղարաբաղը...

 

Պետք չէ մոռանալ,որ այս իրավիճակը Ղարաբաղում ստեղծվել է Ստալինի պատճառով,ով 1921 թ-ին այն անջատեց Հայաստանից հօգուտ Ադրբեջանի...",-ասել է Ֆիյոնը Nouvelles d’Armenie-իի լրագրողին...Ադրբեջանցիները Ֆիյոնին մեղադրում են պատմություն չիմանալու և անգրագիտության մեջ...Ասեմ,ով Ֆիյոնը պետք է ուրախ լինի,որ Բաքվում նրան անգարգետ են համարում,քանի որ թուրք-ազերիական պատմությունը բացարձակ չի համապատասխանում աշխարհում ընդունվածի հետ և ավելի շատ ֆանտաստիկ ստեղծագործություն է հիշեցնում...Ֆիյոնի վրա խաչ դնելով ազերիները սկսել են ուսումնասիրել Ֆիյոնի հիմնական հակառակորդին՝Լը Պենին,ով ևս հայտնի է իր հակաթուրքական հայացքներով...

 


Բայց Բաքվում ուսումնասիրելով Լը Պենի հակաթուրքական գործումեությունը պարզել են,որ քննադատների կողմից որպես ֆաշիստ պիտակավորված Լը Պենը ընդամենը մեկ անգամ է իր ստորագրությունը դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ պահանջի տակ,որը տեղի է ունեցաել 2015 թ-ի սկզբին Եվրախորհրդարանում...Որքան կարելի է հասկանալ,Բաքվում նախընտրում են,որ Լը Պենը իշխանության գա Ֆրանսիայում և վռնդի ազերի մահմեդականներին երկրից,քան Ֆիյոնին տեսնեն նախագահի պաշտոնում,որը ճանաչում է Արցախը որպես պատմական Հայաստանի տարածք...

 


Այս ամենից ևս մեկ բան կարելի է բացահայտել...Արցախը որպես պատմական Հայաստանի մաս ճանաչման և Հայոց ցեղասպանության ճանաչման միևջև Բաքվում նախընտրում են երկրոդը...Դա նրանց խնդիրը չէ...Բա ու՞ր մնաց "Մեկ ազգ,երկու պետություն" Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը...Իլհամ Ալիևը սեփական շահերից ելնելով կարող է պարտադրել Թուրքիային գնալ իր շահերին դեմ...Բայց երբ հարցը վերաբերում Է Անկարայի շահերին,ապա այստեղ Ալիևը քաշվում է մի կողմի...

 


Հ.Գ.Հետաքրքիր է նաև,թե ինչպե՞ս կարձագանքի մահմեդական աշխարհը,որը դեմ է Լը Պենին,մահմեդական Ադրբեջանից հնչող այս կոչին...Չնայած,մահմեդական աշխարհում շատ լավ գիտեն,որ Լենինի ապօրինի "զավակ" Ադրբեջանը նրա նման անհավատի մեկն է՝աթեիստ...

 

Գագիկ Համբարյան