Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայում այսօր ՝ ապրիլի 16-ին, կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ըստ նախնական տվյալների (մշակվել է տվյալների 98.72 տոկոսը), քվեարկելու իրավունք ունեցող 58 366 647 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել են 49 093 810 քվեարկող կամ քվեարկողների 86.08 տոկոսը:

ԱՅՈ են քվեարկել 24 759 707 քվեարկող, կամ 51.33 տոկոս

ՈՉ են քվեարկել 23 478 344 քվեարկող, կամ 48.67 տոկոս

ԱՆՎԱՎԵՐ են 855 759 քվե:

Այսպիսով, ըստ նախնական արդյունքների, Թուրքիան անցնում է կառավարման նոր համակարգի»: