2010 թվականից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կորցրել են 2 միավոր «Սու-25» տիպի գրոհիչ ինքնաթիռ, 1 միավոր «Մի-17» ռազմական ուղղաթիռ,1 միավոր «Մի-35Մ» մարտական ուղղաթիռ և 8 օդաչու։

 


Այսպիսով՝
- 2010թ մարտի 3-ին, ուսումնական թռիչքների ժամանակ, Շամքիրի շրջանում կործանվել է «Սու-25» տիպի գրոհիչ ինքնաթիռը։ Զոհվել է օդաչուն՝ Ֆամիլ Մամեդովը:
- 2011թ փետրվարին, Քյուրդամիրի շրջանում, վայրէջքի ժամանակ է կործանվել է «Սու-25» տիպի գրոհիչ ինքնաթիռը։ Երկու օդաչուներին հաջողվել է ժամանակին կատապուլտով դուրս թռչել:
- 2013թ փետրվարի 11-ին, Կասպիս ծովում՝ Բաքու քաղաքի մոտակայքում կործանվել է «Մի-17» ռազմական ուղղաթիռը ։ Զոհվել են օդաչուներ՝ Յաշար Ռուստամովը, Ռուստամ Ռուստամովը և Բահրուզ Զեյնալովը։

 

- 2016թ ապրիլին՝ հայկական զինված ուժերի կողմից ոչնչացվել է «Մի-35Մ» մարտական ուղղաթիռը ( Իրականում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, սակայն երկրորդ ուղղաթիռի մոդելի վերաբերյալ տեղեկություններ դեռ չունենք )։ Այստեղ ոչնչացվել են օդաչուներ՝ Թեբրիզ Մուսազադեն, Ուրֆան Վելիզադեն և Բաքիր Իսմայլովը ։

 


- 2016թ օգոստոսի 30-ին՝ թունավորումից մահացել է ռազմաօդային ուժերի օդաչու՝ Դիլարա Բաբաևան, ով Ադրբեջանի զինված ուժերի միակ կին օդաչուն էր։
Հ.Գ. Վերը նշվածից բացի, 2016թ մայիսի 18-ին, Աֆղանստանում կործանվել է ադրբեջանական Silk Way Airlines ընկերության ԱՆ-12Բ ինքնաթիռը, որի զոհված անձնակազմի անդամներից հինգը ադրբեջանցիներ էին։

 

 

 

Ալեն Ղուլյան