Սիրիական Սանա գործակալությունը տեղեկություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԱՄՆ կողմից ղեկավարվող կոալիցիոն օդուժը երեկ երեկոյան ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետության կայանատեղիներին Դեր Զորից արևելք գտնվող Հատլա բնակավայրում:
Ավիահարվածների հետևանքով դեղին ծուխ է բարձրացել, որից քիմիական թունավորում են ստացել և սպանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
Ենթադրվում է, որ ավիահարվածի թիրախում եղել են ԻՊ-ի քիմիական զենքի պահեստները:
Սանան պնդում է, որ վերոհիշյալով ապացուցվում է, որ Սիրիայում քիմիական զենքի պաշարներ ունեն իսլամական ծայրահեղական խմբավորումները: