Երկու օր էլ սոցցանցերում պտտվում է իրեն հայ համարող,սակայն իրականում երկու տարի էլ մահմեդականություն ընդունած և թուրք սիրեկանի հետ ապրող Նաիրի Զարյանի ծոռնուհի Իրեն կամ ինչպես իրեն ներկայացնում էր ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը Այրին Ավետյանը,որին ադրբեջանցիների հետ է ծանոթացրել Շվեդիայում բնակվող ևս մեկ դավաճան ստահակ՝Վահե Ավետզադեն...


Սույն տականքն ադրբեջանցիներին հարցազրույցի ժամանակ հայտարարել էր,որ չի սիրում Հայաստանը,Երևանը համարում է ադրբեջանական քաղաք և այլ բարբաջանքներ...Նաև պարզվեց,որ,այս անողնաշարը պատրաստվում է դիսերտացիա գրել Երևանի ճարտարապետության մասին և պատրաստվում է այցելել մեզ հյուր...Անմեղսունակ և ցինիկ ժպիտը դեմքին Իրեն-Այրինը ասում էր,որ ինքը հայկական համայնքի հետ կապ ունի...Խիստ կասկածում եմ,որ այս ազգադավ անբոարոյականի հետ ՀԱՅԸ կապ ունենա...Սույն վիժվածքի հետևանքի հետ կապ կարող են ունենալ միայն նրա պեսերը...


Ազերիներին հարցազրույց տալուց հետո Իրենը սարսափահար դիմել է CBC-ին և խնդրել հեռացնել այդ նյութը,իսկ սեփական թրքամետ զառանցանքները բացատրել ռուսերեն լեզվի վատ իմացությամբ...Սրան ի պատասխան ազերիները հրապարակել են հարցազրույցի անգլերեն տարբերակը՝բացահայտելով Իրենի ստախոսությունը...Պետք է նշեմ,որ ռուսերեն տարբերակում էլ այս փողոցայինը բավական վարժ ռուսերենով պատասխանում էր հարցերին...


Սակայն կարևորն այն է,որ թուրքից ավելի թուրք Իրեն-Այրինը պատրաստվում է ժամանել Երևան...Սա ցինիկության գագաթնակետն է...Հուսով եմ,որ Իրենը շատ "լավ" ընդունելության կարժանանա ՀՀ-ում...ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններն էլ պետք է իրենց "մեծ ներդրումն" ունենան Իրենի դիսերտացիայի պաշտպանության գործում...
Համոզված եմ,որ Իրենի դիսերտացիայի պատվիրատուները Բաքվից են...Հիմա էլ ինչ-որ մի կիսագրագետի միջոցով,ով իբրև թե հայ է,ուզում են "ապացուցել",որ Երևանը թուրք-ազերիների կառուցած քաղաք է...


Այս տականքը ո՛չ առաջինն էր,ո՛չ էլ վերջինը կլինի...Հերոստրատոսի սինդրոմով տառապողները,ովքեր ամեն գնով ուզում են ճանաչելիություն ձեռք բերեն,նույնիսկ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ հարազատ ազգին դեռ էլի ի հայտ կգան...


Հ.Գ.Նարի Զարյանի դավաճան ծոռնուհուն Իրեն Ավետյան-Զռռանին ավելի լավ առաջարկ ունեմ...Գնալ ՀԱՅԿԱԿԱՆ Բաքու և գրել այդ քաղաքի ճարտարապետության մասին ատենախոսություն...

 

Գագիկ Համբարյան