Թուրքիան՝ «հավատարիմ» մնալով իր արտաքին քաղաքական կուրսին, այն է ՝ զրո կոնֆլիկտներ հարևաննների հետ, այս անգամ կոնֆլիկտների մեջ է Իրաքյան Քուրդիստանի հետ: Բանը նրանում է , որ Իրաքյան Քուրդիստանը իր դրոշն է բարձրացրել Իրաքյան Քիրքուքում, որտեղ բնակվում են թուրքմեններ, քրդեր, արաբներ և ասորիներ: Նավթով հարուստ Քիրքուքի բոլոր պետական շենքերի վրա բարձրացվել է Իրաքյան Քուրդիստանի դրոշը, ինչը հարուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրութը:
«Ես գտնում եմ, որ սխալ որոշում է բարձրացնել երկրորդ դրոշ Իրաքի ազգային դրոշի կողքին Քիրքուքում: Իրաքյան Քուրդիստանը զբաղվում է անջատողականությամբ, ես կոչ եմ անում Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարությանը չեղարկել այդ զավթողական որոշումը, այլապես դա կազդի Անկարայի հետ հարաբերությունների վրա », - ասել է Էրդողանն այսօր, Սևծովյան Զոնգուլդակ քաղաքում հանրահավաքի ժամանակ:
Կարեն Հովհաննիսյան