Արտասահմանյան լրագրողների աշխատելաոճը հստակ տարբերվում է հայ գործընկերների մոտեցումներից ու գործելաձևից։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է հարցազրույց վերցնելուն, տարբերությունն ակնհայտ է՝ մեր թղթակիցները, որպես կանոն, աշխատում են իրենց զրուցակցի խոսքը հնարավորինս ճշգրտությամբ հասցնել լսարանին։ Արտասահմանցիները՝ նյուզմեյքերների խոսքը օգտագործում են ռեպորտաժատիպ նյութեր պատրաստելու համար։ 

 


Որպես օրինակ, ասեմ, որ երեկ Gazeta.ru-ի և "Российская Газета"-ի թղթակիցներին երկար հարցազրույց եմ տվել։ Նյութերում քիչ բան է օգտագործվել, ընդ որում նաև սխալ են միտքս ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ նաև իմ խոսքից որոշակի պատկերացում են կազմել ներհայաստանյան քաղաքական զարգացումների մասին և նյութ պատրաստել դրա հիման վրա։ Ժամանակին այդ նույն մոտեցումը նկատել եմ նաև BBC- ի,"Los-Angeles Times"-ի, Al Jazeera-ի և այլ լրատվամիջոցների թղթակիցների հետ աշխատելիս։

 


Չգիտեմ, այդ մոտեցումներից որն է ավելի ճիշտ կամ արդյունավետ, բայց դե փաստ է, ուզեցի արձանագրեմ։ Շատ կուզեի լսել նաև ընկերներիս կարծիքը։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հա, իդեպ, ահա հիշատակված երկու ռեպորտաժների հղումները՝

 

 

1. https://www.gazeta.ru/politics/2017/04/03_a_10608791.shtml


2. https://rg.ru/…/cik-armenii-oglasil-promezhutochnye-rezulta…