Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը մի շարք ընտրախախտումներ է նկատել Գորիսի ընտրատեղամասերում: Այդ մասին նա գրել  է ֆեյսբուքի իր էջում:

 

«Գորիսի երեք տեղամասերում ընտրությունների ընթացքը վերահսկելիս ակնհայտ դարձավ, որ բազմաթիվ քաղաքացիներ ծանոթ չեն քվեարկության կարգին, թերթիկների թիվը շփոթմունք է առաջացնում, շատ էին բաց քվեարկության դեպքերը»,- գրել նա՝ հրապարակելով հետեւյալ լուսանկարը.

 

Դիտորդները նկատեցին, որ նետված քվեաթերթիկների պարկը դրված չէր տեսանելի վայրում։ Նախագահը, հաշվի առնելով նկատառությունը, պարկը տեղադրեց օրենքով սահմանված տարածքում։
Բերքաբեր գյուղ (37/27)

 

 

Կուտակումների մասին հերթական անգամ զգուշացրեցինք նախագահին։ Ոստիկանությունը տարածքից հեռացրեց կողմնակի անձանց։


Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը որպես շրջիկ դիտորդներ՝ այցելեցին Հովք գյուղ (38/18)