Ապրիլի 2-ը սարերի հետևում չէ, իսկ դա նշանակում է, որ ներկայում հասարակությանը հուզող գերկարևոր ու ամենահետարքրական թեմաներից մեկն էլ այն է, թե ինչ պատկեր է գրանցվելու ընտրությունների արդյունքում: Պետք է նկատել, որ ընտրություններից մի քանի օր առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք ստացվել են Եվրոպական հետազոտական KOG (Institute for Marketing and Communication Sciences) և «Demokratijos projektai»-ի կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, փաստում են ակնհայտը՝ «Ծառուկյան» դաշինքը դաշտում անվիճելի առաջատար է իր 40%-ից ավել համակիրներով, ու հասարակությունը որպես երկրում փոփոխությունների հասնելու միակ ուղի ու ճանապարհ է համարում հենց այս ուժի կողմից առաջ քաշված ծրագրերի իրականացումը:

 

Պետք է նկատել, որ այս վերջին ուսումնասիրությունը հստակորեն հաստատում է նախորդ բոլոր հեղինակավոր հետազոտությունների արդյունքներն ու փաստում՝ այսօր չկա մի ուժ,որն իր հեղինակությամբ կարող է ոտք մեկնել Ծառուկյան դաշինքի հետ,չկա մի գործիչ,ով նույնքան վստահություն կարողանա վայելել հասարակության շրջանում,որքան նույն ինքը՝ Ծառուկյանն է վայելում (Ծառուկյանին վստահում է քաղաքացիների 71%-ից ավելին), ինչը, հարկ է ֆիքսել, միանգամայն բնական է. ժողովուրդն իր աչքերի տեսածին է հավատում ու գործը գերադասում խոսքերից, իսկ գիտությունն ,իր հերթին, թվերի տեսքով ամրագրում է այն, ինչ կա իրականում:

 

Տիգրան Բոյաջյան