Իտալական հայտնի OVS բրենդի Բաքվի խանութներում հայտնվել են զինվորական կամուֆլյաժ ոճով հագուստներ, որոնք կարված են Հայաստանում։ Հայաստանյան արտադրանքի հայտնվելը Ադրբեջանում սուսերով է ընդունվել։ Մեր հարևաններին հատկապես զայրացրել է այն փաստը, որ Հայաստանում կարված հագուստը զինվորական ոճով է։
Թեև OVS-ի Բաքվի ներկայացուցչությունը հերքում է, որ հագուստը կարված է Հայաստանում, միևնույն է պիտակները պնդում են հակառակը։
Աշոտ Մովսիսյան