Fithacker.ru կայքը գրում է, որ ընկույզը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն խթանում է ուղեղի աշխատանքը. միևնույն ժամանակ ընկույզը բավական շատ կալորիաներ է պարունակում. 100 գրամ ընկույզը 654 կալորիա է պարունակում, ինչը երկու անգամ մեծ է հնդկաձավարի կալորիականությունից։

 

Ընկույզը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այն կօգնի կարգավորել արյան ճնշումը և խոչընդոտում է արյան մակարդուկների առաջացմանը՝ դրանով նվազեցնելով թրոմբների առաջացման հավանականությունը։ Կոստմետոլոգիայում օգտագործվում է ընկույզի յուղը, քանի որ այն երիտասարդացնող ազդեցություն է ունենում, ամրացնում է մազերը և եղունգները։ Դրա հիմքով հակաբորբոքային դիմակ են պատրաստում, որը համապատասխանում է մաշկի ցանկացած տեսակին։ Այս դիմակը բավական հեշտ է ներծծվում, փափկեցնում է մաշկը։

 

Ընկույզն օրգանիզմը հարստացնում է յոդով։ Մեծ քանակով յոդ պարունակելու շնորհիվ այն օգտակար է բոլոր նրանց, ովքեր վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ Յոդը կարգավորում է նյութափոխանակությունը։ Ընկույզի բարձր կալորիականությունը վտանգավոր է միայն այն դեպքում, եթե գերազանցում եք օրվա չափաբաժինը։ Դա բավական բարդ է, քանի որ ընկույզը շուտ է հագեցնում։ Ընկույզն օգտագործում են մեղրի, բազուկի և այլ մթերքի հետ։