Կարմիր լույսի տակ մեքենայով կանգնած
եմ, դե քանի որ մի փոքր արևա սկսել երևալ ես էլ պատուհանս բաց եմ քշում, որ ինձ հույս տամ իբր ամառը հեսա գալիսա: Տենց կանգնած արևի շողերն եմ վայելում մեկել մուրացկան մոտեցավ՝ մի քանի կոպեկով կօգնե՞ս, թեկուզ 100 դրամ... ես կատեգորիկ ոչ մի մուրացկանի գումար չեմ տալիս, եթե երկու ոտքով ու ձեռքով առողջ մարդա: Նախ գիտեմ, որ տվածս գումարը իրենցը չի, այլ վզներին դրածա ու պետքա շեֆերին հասցնեն, հետո ինչ էլ որ իրանցնա պետքա տանեն խմեն (հենա ես կխմեմ), հետո էլ , եթե առողջ մարդա թող գնա աշխատի, ումիցա՞ լավը: 
Մի խոսքով, պտտվեցի, նայեցի վրան ու հարցին հարցով պատասխանեցի՝ աշխատանք կա, կուզես աշխատե՞ս... մեկ վարկյան անց նենց ճպցրեց ու մունաթ եկավ վրես, որ մի պահ ինձ թվաց հայհոյել եմ ու արժանապատվությանն եմ կպել:


Աշոտ Ասատրյան