Կան մի շարք սովորական մթերքներ, որոնք մաքրում են օրգանիզմն ավելի լավ, քան դեղամիջոցները

 

1. Կարմիր բազուկն օրգանիզմը մաքրող №1 մթերքն է: Այն պարունակում է պղինձ, ֆոսֆոր, վիտամին C և մի շարք օգտակար թթուներ, որոնք լավացնում են նյութափոխանակությունը: Այն նաև մաքրում է լյարդն ավելորդ տոքսիններից: Բազուկը նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը:

 

2. Կաղամբը ևս իր մեջ պարունակող դիետիկ մանրաթելերի շնորհիվ շատ օգտակար է: Այն նաև պարունակում է օրգանիկ թթուներ, որոնք դրական են ազդում մարսողության վրա և կայունացնում են միկրոֆլորան: Կաղամբը նաև պարունակում է բավական հազվադեպ հանդիպող վիտամին U, որը սպանում է օրգանիզմում առկա վտանգավոր նյութերը, ինչպես նաև նպաստում է վիտամինների սինթեզին:

 

3. Սխտորի միայն մեկ պճեղն ավելի քան 400 օգտակար բաղադրիչներ է պարունակում: Այդ բաղադրիչները մաքրում են անոթները, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և սպանում են գլխուղեղի քաղցկեղի պատճառները:

 

Վրեժ Հովսեփյան