Արցախ այցելող արտասահմանցի ֆիզիկական անձանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելուց բացի՝ Ադբեջանը այս անգամ անցել է Արցախում գործունեություն ծավալած արտասահմանյան ընկերություններին։

 


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԱԳՆ‐ի տրամադրած տվյալների հիմա վրա քրեական գործ է հարուցել Արցախում գործունեություն ծավալած մի շարք ընկերությունների դեմ:
Արցախի զարգացման համար շատ կարևոր է, որ այս ընկերությունների կողմից Ստեփանակերտ, Շուշի, Քարվաճառ, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերում ստեղծվել են ձեռնարկություններ, ներդրումներ են արվել, ստեղծվել են աշխատատեղեր: Ու անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանը ինչպես կարձագանքի՝ պետք է շարունակել աջակցել և գործունեության բարվոք միջավայր ստեղծել բոլոր այն ընկերությունների համար, որոնք, որ այսօր գործունեություն են իրականացնում կամ ցանկանում են ներդրումներ կատարել:

 


Ադրբեջանը քրեական գործեր հարուցելով լուրջ խնդիրներ չի առաջացնի այդ ընկերությունների համար, ընդամենը ժամանակային խնդիրներ կլինեն, որոնք մեծ հաշվով Արցախում չեն ազդի նշված ընկերութունների ներգրավածության վրա: