Թուրքական ռազմական ուժերը մարտի 3-ից սկսել են օգտագործել սեփական արտադրության «Cobra 2» զրահամեքենան Սիրիայի հետ սահմանի այն հատվածում որտեղ կառուցված է պատ:
«Cobra 2»- ը նախատեսված է սահմանախախտեներին հայտնաբերելու և վնասազերծելու համար, այն ավելի շատ իրականացնում է պարեկային ծառայություն, սակայն կարող է իրականացնել նաև ռազմական ծառայություն: Այն հագեցված է ռադարային համակարգով , ջերմային տեսախցիկների համակարգով, մեքենայում կարող է տեղավորվել ինը մարդ: Ռադարները կարող են 10 կմ շառավիող իրականացնել դիտարկում:

 


Ջերմային տեսախցիկների համակարգը կարող են 4կմ շառավիողով հայտնաբերել օբյեկտը:
«Cobra 2» -ը զարգացնում է մինչև 110կմ/ժ արագություն, լեռնային և կլիմայական պայմաններին հարմարեցված է:

 


Թուրքական ռազմական ուժերն առայժմ ձեռք են բերել 82 միավոր «Cobra 2» :
Պետք է ասեմ, որ «Cobra 2» -ի նախահայր «Cobra » -ն թուրքական անվտանգության ուժերը օգտագործում են վաղուց հիմնականում քրդերի, ահաբեկիչների դեմ պայքարում : Հենց այս զրահամեքենան են ամեն անգամ քրդերը պայթեցնում, որի հետևանքով գրեթե միշտ զոհվում են մեքենայում եղած մարդկային ուժը:

 

Կարեն Հովհաննիսյան