«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նախօրեին կրկին անգամ ազատագրված Պալմիրայի համար մղված մարտերում ծանր վիրավորում է ստացել ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգի շտաբի մարտական պատրաստության վարչության ղեկավար Պյոտր Միլյուխինը. գեներալին հատուկ չվերթով տեղափեխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Ականի պայթյունի հետևանքով ռուս բարձրաստիճան զինվորականը զրկվել է ոտքերից և աչքից. նա Սիրիայում վիրավորված առաջին ռուս գեներալն է:

 


Միլյուխինը Սիրիայում պատասխանատու էր հատուկ նշանակության մարտական գործողությունների մշակման համար և վերահսկում էր դրանց իրականացումը: Բացի օդային հարվածներից սիրիական ռազմադաշտում ռուս զինվորականները հենց այսօրինակ գործառույթներ են իրականացրել:

 

Արմեն Պետրոսյան