Տնտեսական զարգացման նախարարությունը նախաձեռնել է ներդրումային նախագծերի ներկայացում օտարերկրյա ներդրողների համար: Առաջարկների մեծ մասը ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից է, ինչը ավելի է մեծացնելու Հայաստանի նկատմամբ անվստահությունը:
Ո՞նց կարելի է առաջարկել Երևանում կառուցել 90 մլն դոլարանոց մոլլ կամ 750 մլն դոլարանոց հիվանդանոց:

 

Վստահության այսպիսի ճգնաժամի պայմաններում, երբ տարեկան ամբողջ ներդրումների ծավալները չի անցնում 200 մլն դոլարը, նման նախաձեռնությունը ընդամենը շարունակում է ավելացնել պետական բյուջեի անարդյունավետ ծախսերը: