Фото Ashot Asatryan.

 Նկարում պատկերված են 4 ՊՆախարարներ՝ առաջնագծում:

 

Առաջինը՝ պարտված բանակի՝ Ադրբեջանի ՊՆախարար Զաքիր Հասանովն է, ով առաջնագծի խրամատներից դուրս շրջում է սաղավարտով և զրահաբաճկոնով, այս հանդերձանքով նա նաև շփվում է զինծառայողների հետ՝ ոչ մի անմիջական հարաբերություն: Իմ մոտ այս նկարում իր կերպարը վախեցած հրամանատարի կերպարի հետ է ասոցացվում: Ճիշտ է Արցախի ազատագրման ժամանակ նա հենց վախեցած հրամանատար է եղել, ով թողել է սեփական զորքը ու փախել Բաքու, բայց այսքան տարիների ընթացքում կարող էր գոնե մեկ անգամ զինվորականի նման պահեր իրեն:

 

Երկրորդ, երրորդ և չորրորդ նկարներում պատկերված են պատերազմը հաղթաց բանակի նախկին և ներկա նախարարները՝ Սեյրան Օհանյան, Վիգեն Սարգսյան և Լևոն Մնացականյան: Նրանք նույնպես առաջնագծում են, զինվորների հետ, անմիջական: Նրանք ավելի վստահ են կանգնած հողի վրա, քան առաջի նկարի մեր «հերոսը»:

 

Հարցը այստեղ ընդհանրապես անձանց մեջ չէ, այլ իրավիճակի ու ապրածի: ՀՀ և Արցախի նախարարները ավելի վստահ են իրենց զորքի վրա, ավելի ապահով են զգում առաջնագծում, քանի որ գիտեն խրամատում փախնող զինվոր կամ սպա չկա, խրամատում բոլորը կռվող են՝ շարքայինից մինչև գեներալ: Իսկ Զաքիր Հասանովը վստահ չէ, քանի որ խրամատից առաջին փախնողը ինքն է, եթե մարդ ինքն իր վրա վստահ չէ, ապա զինակից ընկերջը կյանքում չի կարող վստահի իր կյանքը:

 

Ես միշտ հավանել եմ մեր նախարար-զինվոր փոխհարաբերությունները ու լավա , որ տարիների ընթացքում դա նույն ձև է մնում: Լավ է, որ մեր զինվորական բարձր պաշտոն զբաղեցնող անձիք վստահում են մեր զինվորներին:

 

Աշոտ Ասատրյան