Կան մարդիկ, ովքեր, մինչև վերջ այդպես էլ չգտնելով այս աշխարհում իրենց տեղն ու դերը, ինչ-որ մի պահի խելագարվում են, գժվում, ընկնում չոլերն ու դառնում իսկական մասխարա: Այստեղ խոսքն ամենևին էլ չի գնում օբյեկտիվորեն հիվանդ մարդկանց մասին, քա՛վ լիցի, այլ՝ նրանց, ովքեր, հասարակության կողմից նկատվելու, իբր ինչ-որ գնահատանքի արժանանալու մղումից ելնելով, իրենց թույլ են տալիս բաներ,որոնք այլ կերպ,քան ստոր անասնական բնազդների դրսևորում չես համարի: Որքան էլ ցավալի է խոստովանելը, փաստ է,սակայն,որ մեր իրականությունում ևս կան այդպիսիք. Սերգեյ Դանիելյանը՝Յոժը,նմանատիպ դեպքերից ամենացավալին է՝թերևս: Թե ինչը կարող էր այս հիմարին ստիպել դառնալ սեփական ՔԱՔ-ի իշխանիկ, այնքան էլ ,անկեղծ ասած, պարզ չէ:

 

Եթե պատճառը սեփական ՔԱՔ-ով զմայլվելն էր,ապա կարող էր նա անել դա ասենք արտաքնոցում,իսկ եթե սեփական անունը ՔԱՔ-ի հետ հավերժորեն կապելն էր նրա նպատակն,ապա հարց է ծագում՝ինչո՞ւ պետք է հասարակությունը,նորմալ մարդիկ,դառնան նրա դառնահամ քմահաճույքի զոհերը. լա՛վ,էդ տխմարն իսկապես գժվե՞լ է, թե՞ հասրակությանն է գժի տեղ դրել: Եթե կյանքից անբավարարված է, ապա ասենք նրան,որ սեփական կրքերը բավարարելու շատ ավելի բարոյական կերպեր կան,իսկ եթե փորձում է «իր արևին» ծաղրել հասարակությանն,ապա թո՛ղ իմանա՝ միակը,որ ենթակա է ծաղրի,հենց ինքն է,որ բացի խեղկատակ հանդիսանալուց այս կյանքում ուրիշ ոչնչի ենթակա չէ: Ամոթ է՝տարիքիդ նայենք,թե ծամածռված դեմքիդ…

 

Նորայր Հակոբջանյան