Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Նովակի խոսքով Ռուսաստան-Վրաստան-Հայաստան էներգետիկ միջանցք նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները պատաստ կլինեն 2017թ երկրորդ կեսին: Ռուս պաշտոնյան նշել է, որ Իրանի գործընկերների հետ ակտիվ բանակցում են նշված համագործկցության շուրջ, նպատակն, իհարկե, սկսած գործն ավարտին հասցնելն է, որի արդյունքում Հայաստանը կդառնա էներգետիկ այդ հաղորդակցության կարևոր դերակատարը, ինչը թույլ կտա բացի տնտեսական շահ ստանալուց, ավելի ամրապնդել կապերը նշված երկրների հետ:

 

Հայտնի է, որ Իրանը նույնանման նախագծեր իրականացնում է նաև Ադրբեջանի հետ, սակայն նախընտրությունն այդուհանդերձ տալիս է հայկական կողմին, քանի որ Հայաստանն Իրանի համար ավելի վստահելի և ազնիվ գործընկեր է:

 

Ալիկ Էրոյանց