Հարևան Ադրբեջանի նախագահ կոչեցյալ Իլհամ Ալիևը իր մինուճար, «սիրելի կնոջը»՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է Ադրբեջանի փոխնախագահ (Լուկաշենկոյի աչքը լույս...):
Ադրբեջանի խոսքի ազատության անսահմանափակ կանոններից ելնելով դժգոհող զանգվածը հայհոյանքը դեպի փոխնախագահ ուղղելու հնարավորություն ստացավ, մեր մեջ ասած՝ լեգիտիմացվեց Ալիևին կին հայհոյելու հանգամանքը, ի դեպ, ոչ միայն ադրբեջանցիների համար...

 


Մեհրիբանի նշանակմամբ ամենից շատ շնորհավորանքներ հավանաբար կստանա բծյկան: Թե մի ժամանակ նա որպես շինարար աշխատում էր Ադրբեջանի առաջին տիկնոջ ինստիտուտի կառուցապատման ուղղությամբ, հիմա տենդեր է հայտարարվելու փոխնախագահի ինստիտուտի շինարարության համար (Լապշինի գինն էր երևի): Այլ կերպ ասած եթե ասենք Ալիևը գործով գնացած լինի ախպոր տուն՝ Թուրքիա, Լուկաշենկոյի աշխատանքային այցը կարա ընդունի Մեհրիբան խանումը, զբաղացնի՝ ընդունելություն, հյուրասիրություն... մինչև մարդը գա:
Մեհրիբան խանումին փոխնախագահ կարգելու մի հետաքրքիր վարկած էլ կարա առաջացած լինի: Ալիևը հասկացել է, որ «յագնոնոկ» Հեյդարիկը դաունիզմի իր պատվավոր սինդրոմով, դժվար կարենա նոմալ ու դանդաղ կործանել երկիրը ի շահ ընտանիքի, սակայն լավագույն թեկնածուն այժմ առկա է՝ Մեհրիբան խանում:

 


Շուտով կլինեն այլ նշանակումներ ևս՝ Լեյլան կնշանակվի վարչապետ, Լեյլայի ամուսինը՝ փոխվարչապետ, Արզու Ալիևան պաշպանության նախարար, որ զինվորները միշտ հիշեն Արզույի բարեմասնությունները, իսկ ահա Հեյդարիկը՝ կլինի մշակույթի նախարար, վսեմ պահելու կուլտ դարձած Հեյդար պապիկի հուշարձանները:
Ցանկանում ենք Իլհամ Ալիևին առողջություն, որ նման որոշումներ ավելի հաճախակի ընդունի և երկիրը տանի հիմնահատակ կործանման...

 

Վահագն Սարոյան