Mirkrasotylife.ru կայքը գրում է, որ մակաբույծներով վարակվածության նշանները կարող են տարբեր լինել, սկսած որովայնի գրգռվածությունից՝ մինչև ալերգիկ ռեակցիաներ։ Կարևոր է ժամանակին ճանաչել այդ նշանները և դիմել մասնագետի օգնությանը։ 1. Փորկապություն։ Հաճախակի փորկապությունը կարող է անուղղակիորեն վկայել օրգանիզմում մակաբույծների առկայության մասին։
Մակաբույծների տոքսիկ ազդեցությունն աղեստամոքսային տրակտի վրա կարող է հանգեցնել դրա աշխատանքի խանգարման։ Բացի այդ՝ փորկապության պատճառ կարող են դառնալ նաև մակաբույծների չափերն ու ձևերը։ 2. Դիարեա։ Եթե այս խնդիրը կապված չէ սննդակարգի փոփոխության հետ, ժամանակն է ստուգել մակաբույծների առկայությունը։ 3. Մետեորիզմ։ Բացի փորկապությունից և դիարեայից՝ մակաբույծները կարող են աղիներում գազերի կուտակման պատճառ դառնալ։ 4. Գրգռված աղիների սինդրոմ։ Մակաբույծներն աղիների գրգռում են առաջացնում։
Այս պրոցեսը վտանգավոր է նրանով, որ աղիների գրգռման դեպքում վատ են յուրացվում սննդարար նյութերը, վիտամիններն ու հանքանյութերը։ 5. Ցավ մկաններում և հոդերում։ Արյան շրջանառության հետ մակաբույծները կարող են հայտնվել մկաններում և հոդերում՝ առաջացնելով ցավ։ 6. Ալերգիա։ Օրգանիզմում ապրող մակաբույծները բազմաթիվ թունավոր նյութեր են արտադրում, որոնց արձագանքում է իմունային համակարգը։ 7. Անեմիա։ Մակաբույծների որոշ տեսակներ կլանում են բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք օրգանիզմ են մտնում սննդի հետ։ Դա վերաբերում է նաև երկաթին։
8. Գրգռվածություն և անհանգստություն։ Թունավոր նյութերը, որոնք արտադրվում են մակաբույծների կողմից, ախտահարում են նյարդային համակարգը։ 9. Խնդիրներ քնի հետ։ Գիշերվա ընթացքում հաճախակի արթնանալը և այլ խանգարումները հաճախ նկատվում են մակաբույծներով վարակվածության դեպքում։ 10. Ատամների կրճտացում։ Գիշերն ատամները կրճտացնելը, ամենայն հավանականությամբ, վկայում է օրգանիզմում մակաբույծների առկայության մասին, հատկապես, եթե խոսքը երեխաների մասին է։