Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից հասարակական-քաղաքական դիսկուրսի օրակարգ բերված Լոզանի պայմանագրի, «Ազգային ուխտի» և այդ համատեքստում Թուրքիայի՝ ավելի «լայն սահմանների» խնդիրը, թերևս, ի ցույց է դնում Անկարայի որդեգրած տարածաշրջանային քաղաքականության «պրագմատիկ աշխարհընկալումը». հատկապես Սիրիայի և Իրաքի նկատմամբ քաղաքական ուղեգիծը Անկարայում դիտարկում են հենց այդ՝ «Թուրքիայի ունեցած պատմական իրավունքների» պրիզմայով:

 

Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմագործողությունը և Իրաքի հյուսիսում՝ հատկապես Մոսուլի «դարպասներին», ռազմական ներկայության ու դերակատարության մեծացումը Անկարայի համար այդ աշխարհընկալման պրագմատիկ կիրարկման կարևոր ու առանցքային քայլեր են, ինչի համար ԻՊ-ը մեծ հաշվով լեգիտիմ «հնարավորություն» է ապահովում:

 

Լևոն Հովսեփյան