Հայաստանում, եթե դեմ ես իշխանությանը ապա գռանտակեր ազգի դավաճան ես, ով փորձում է ներսից քանդի պետությունը, եթե դեմ ես ընդդիմությանը, ապա ծախված իշխանամետ ես, ով փորձում է քանդել միասնական ընդդիմությունը: Կներեք հարցիս համար՝ մենք ձեր ձեռը կարողա՞ կրակն ենք ընկել:


Մի քանի ամսից ընտրություններա, դեռ երևի ոչ մեկ կոնկրետ ոչ մի բան չի առաջարկել ժողովրդին: Ում նայում ես ասումա ՝ դրել եմ թեկնածությունս, որ ինձ ընտրեք: Հա, ախպերս հարց չկա, բայց չէ մի հատ կա՝ ինչի՞ համար: Այ էս հարցը օդում կախվածա: Այսքան տարի դեպուտատ ես, իմ համար ի՞նչ ես արել կամ այսքան տարի դեպուտատներ կային, որ բան չէին անում դու գալիս ես ի՞նչ անես: Անտանելի խայտառակ վիճակում ենք, քիչա մնում ասեն՝ հորս արև պտի ինձ ընտրես, այ ստրուկ:

 

Աշոտ Ասատրյան