Կոնյակը կկանխի մազաթափությունը։ Կոնյակով դիմակները վաղուց են օգտագործվում որպես միջոց մազաթափության դեմ: Եվ այն պատրաստելը շատ հեշտ է: Կա կոնյակով դիմակի մի քանի տեսակ: Քանի որ կոնյակը պարունակում է սպիրտ, այն հիմնականում օգտագործվում է յուղոտ մազերի համար: Տնային պայմաններում դիմակը կարելի է պատրաստել մի քանի րոպեում:
Դրա համար անհրաժեշտ է. 1 թեյի գդալ կոնյակ 1 ձվի դեղնուց 1 թեյի գդալ մեղր 1 թեյի գդալ հնդյուղ 1. Խառնեք բաղադրիչները, որպեսզի ստացվի համասեռ զանգված 2. Քսեք դիմակը մազարմատներին, ապա նաև մազերի ողջ երկայնքով 3. Մազերը փաթաթեք պոլիէթիլենային թաղանթով, ապա նաև տաք սրբիչով 4. Թողեք դիմակը 30-40 րոպե 5. Լավ լվացեք գլուխը Կոնյակով դիմակը լավ սնուցում է մազարմատները և ամրացնում դրանք: Մազերը նման դիմակի օգտագործումից հետո դառնում են մետաքսե, ենթարկվող և դադարում են թափվել: Մազաթափությունը կանխելու համար, իհարկե, նաև պետք է հաղթահարել ստրեսները և առողջ սնվել: Կանանց անհրաժեշտ է նաև B վիտամին, քանի որ դրանք լավացնում են մազերի և մաշկի վիճակը: