Հիմա հայացքս թողնում եմ ճամփիդ,
Ուզում եմ` զգաս կարոտս անհագ,
Կսպասեմ, անխոս, ես վերադարձիդ,
Միայն թե դու գաս, ի՛մ սեր, ի՛մ փափագ:


Այնտեղ դու հեռվում շատ չմտորես,
Չտանջես դու քեզ անմիտ հարցերով,
Միտքդ միշտ արթուն՝ անգամ քնելիս, 
Հայի գիրն է այդ՝ միշտ առաջ սրով:

 

Ես այստեղ աղոթք կանեմ քեզ համար,
Աստծուց կխնդրեմ՝ ուժ, եռանդ քեզ տա,
Դու միայն հիշի՛ր՝ հայի հավատը` հզոր, զորավոր,
Քեզ համար՝ կուզես սարեր շուռ կտա:

 

Դու եղի՛ր ուժեղ, կանգուն՝ որպես լեռ,
Պայքարի՛ր` հանուն իմ ու քո հողի,
Զենքը ձեռքումդ, գլուխդ բարձր,
Քայլի՛ր միշտ առաջ՝ հանուն մայր հողի:

 

Արուսիկ Քանդիկյան