Եգիպտացորենի մազիկները դեռ վաղուց օգտագործվում են մի շարք հիվանդությունների դեմ: Այն հրաշալի է միզապարկի ինֆեկցիաների, միզուղիների բորբոքումների, շագանակագեղձի բորբոքումների, երիկամային քարերի դեպքում: Այն օգտագործվում է նաև սրտային անբավարարության, շաքարախտի, արյան բարձր ճնշման, հոգնածության և խոլեստերինի բարձր մակարդակի բուժման դեպքում:

 

Եգիպտացորենի թեյ Եգիպտացորենի մազիկները հավաքում ենք այն ժամանակ, երբ եգիպտացորենը գտնվում է աճի կաթնային փուլում, իսկ մազիկները դեռ կանաչ են: Այս մազիկները չորացնում են սառը և օդափոխվող վայրում: Թեյ, որը բուժում է վերը նշված հիվանդությունները 1 ճ/գ եգիպտացորենի մանրացրած մազիկներ 300 մլ ջուր Եգիպտացորենի մազիկները եփեք 2 րոպե, ապա քամեք:

 

Թեյը խմեք օրական 3 անգամ՝ ուտելուց հետո: Երիկամների և միզապարկի հիվանդությունների դեմ 3 ճ/գ մանրացրած մազիկներ Կես լ ջուր Ջուրը եռացրեք և լցրեք եգիպտացորենի մազիկների վրա: Փակեք այն և թողեք թրմվի 2 ժամ: Դրանից հետո քամեք և օրական 3 անգամ՝ ուտելուց հետո, խմեք 1 բաժակ այս թեյից: Երիկամների բորբոքումներ և սրտամկանի հիվանդություն 1 ճ/գ եգիպտացորենի մազիկներ 1 ճ/գ խատուտիկի մանրացրած արմատ 1 ճ/գ անանուխ Կես լ եռացրած ջուրը լցրեք բոլոր բաղադրիչների վրա, կափարիչը ծածկեք և թողեք թրմվի 2 ժամ: Ապա քամեք թեյը և խմեք օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 բաժակի չափով: Միզուղիների համար 30 գ մազիկներ 30 գ թեղու (вяз) տերևներ 20 գ կտավատի սերմեր 1/2 լ եռացրած ջուրը լցրեք բոլոր բաղադրիչների վրա, կափարիչը ծածկեք, թողեք թրմվի 2 ժամ: Ապա քամեք և խմեք օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ:

 

Թեյ սրտի հիվանդությունների և մեզի մեջ սպիտակուցների դեմ 200 մլ ջուրը եռացրեք և լցրեք 6 գրամ եգիպտացորենի մազիկների վրա: Այս թեյը կարող եք օգտագործել ավելի երկար ժամանակ, քանի որ այն ձեր օրգանիզմին ոչ մի վնաս չի հասցնի: Ուշադրությո՛ւն: Օօգտագործելուց առաջ չափազանց կարևոր է բժշկի հետ խորհրդակցելը: