Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներկայացրել է հաշվետվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ կառավարության 100 օրյա հաշվետվության մեջ նշվում է, որ դիտարկվել է 25 հանրային սննդի կազմակերպություն, այդ թվում՝ նախադպրոցական և դպրոցական հաստատություններ, երեխաների սոց-հոգածության ու տուն-ինտերնատներ, գիշերօթիկներ: Խախտումներ հայտնաբերվել են 1-ում:

 


Չգիտեմ ինչ մեթեդով են ընտրվել հանրային սննդի այս 25 օբյեկտները, որ ընդամենը մեկում է խախտում հայտնաբերվել, սակայն անգամ Երևանի դպրոցական և նախադպրոցական հաստատություններից վաղը կարող ենք ընտրել տասը և տեսնել , որ տասում էլ կա խնդիր և հարց է առաջանում՝ նրանք այդ խախտումնները չեն տեսե՞լ, թե՞ միտումնավոր գտել են այնպիսի սննդի օբյեկտներ, որտեղ խախտում առկա չէ՝ ապարդյուն վատնելով պետական ապարատի ռեսուրսը:

 


Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ 50 կաթ-կաթնամթերք արտադրողներից 40-ում
արձանագրվել են խախտումներ՝ հումքի և պատրաստի
արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի
պահման, մակնշման և հիգիենային ներկայացվող
պահանջներում: 20 ընկերություն ժամանակավոր
դադարեցրել է իր գործունեությունը:

 


Այս հայտարարությունիցց հետո «Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/Կ-ի կողմից ստուգվեցին կաթնամթերք արտադրող խոշոր ընկերությունները, որոնք ապահովում են հիմնական սպառման ծավալները և պարզվեց, որ բոլորում էլ առկա են խախտումներ, բայց չգիտես ինչու ՍԱՊԾ-ին խոշորների խախտումները հետաքրքիր չեն, քանի-որ այդ խախտումներին այդպես էլ անդրադարձ չեղավ:
Հաշվետվության մեջ նշվում է նաև, որ Միս-մսամթերք արտադրող 9-ը տնտեսվարողներից 2-ում արձանագրվել են անվտանգության ցուցանիշով շեղումներ,արտադրանքը շուկայից հետ է կանչվել ու ոչնչացվել:

 


Որևէ տեղ այդպես էլ չկա տեղեկատվություն, թե ո՞ր արտադրողի, ո՞ր արտադրատեսակն էր, որ սպառողը չպետք է օգտագործեր: ՍԱՊԾ հերթական գործողություններից հետո, սպառողը հերթական անգամ անտեղեկության մեջ է և անպաշտպան:
Ահա այսպիսի հաշվետվություններ են ներկայացվում, ՍԱՊԾ-ի կոմից՝ ահազանգեր, աշխատանքներ,միֆեր, իսկ փաստերը վերոգրյալներն են:
Ձևական իմիտացիա՝ իբրև թե աշխատում են, հուսով եմ, որ իրականում գործ ունենք հենց ձևականության հետ և իրենք էլ գիտեն, որ ոչ մի իրական գործ չեն արել: Քանզի, եթե պարզվի, որ ընդամենը չգիտեն, թե ինչ է պետք անել, ուրեմն վիճակն էլ ավելի անհույս է:

 

Էդգար Խաչատրյան